Ճամփորդություն

Այսօր ապրիլի 16-ն է, oրը՝ շաբաթ: Մենք հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ: Մեր շատ սիրելի ընկեր Անահիտի հետ մենք ուղևորվեցինք  դեպի  Ուրցաձոր՝  ՏԱՓԻ բերդ-ամրոց, որը գտնվում է Արարատի մարզում: Մենք բարձունք հաղթահարեցինք դեպի Ուրցաձորի Տափի բերդ:Մենք այդ բարձրունքը հաղթահարեցինք հեշտությամբ, քանի որ մենք՝ սեբաստացիներս,  միասնական ենք և սիրում ենք բարձունքներ հաղթահարել:Այնտեղ մենք տեսանք փոքրիկ մատուռ և ավերակներ: Մեր ծրագրի մեջ չկար , բայց մենք գնացինք «ԽՈՐ  ՎԻՐԱՊ»: Այնտեղ մենք մոմ վառեցինք: Փորձեցիք իջնել նկուղը, որտեղ պահել են Գրիգոր Լուսավորչին, բայց վախեցանք, ընկեր Անահիտը նույնպես վախեցավ: Մենք այնտեղ ծանոթացանք ընկեր Հովիկի հետ:  Ընկեր Հովիկը  մեզ հրավիրեց իր բնակավայր, մենք այնտեղ տեսանք  իսկական կենդանիների մորթիներ: Այնտեղ բազմաթիվ խաղեր խաղացինք:Մենք շատ լավ և հետաքրքիր օր ունեցանք: Եվ ես շնարհակալ եմ Ձեզ՝ ընկ.Անահիտ,  այս հետաքրքիր ճամփորդության համար:
IMG_20160416_111828
IMG_20160416_111453IMG_20160416_110603