Տորք Անգեղ

  1. Ինչու՞ էին այս դյուցազունին անվանում Անգեղ, որտեղի՞ց էրնա ծագում:

Տորք Անգեղին,իր տգեղության պատճառով Անգեղյա են կոչել:Անգեղ անունը կապում են անգղ թռչունի հետ:

Տորք Անգեղը` հայոց լեռների հսկան ծագում է Հայկի սերնդից:

 

  1. Ո՞վ էր Մովսես Խորենացին, ի՞նչ կապ ուներ Տորք Անգեղիհետ:

Մ.Խորենացին պատմահայր էր,քերթողահայր էր:

Նա իր Հայոց պատմության մեջ Տորք Անգեղին ներկայացնում է բարձրահասակ, մեծ ուժի տեր հսկա:

  1. Տորք Անգեղին ո՞ր աստվածուհին է օգնում:

Տորք Անգեղին օգնում է Աստղիկ աստվածուհին:

  1. Ի՞նչ է նշանակում դյուցազու՞ն, գիտեք այդպիսի մեկին:

Դյուցազուն նշանակում է հերոս,դյուցազն:Այդպիսի մեկն էլ Տորք Անգեղն էր:

                      

 

Հայկական դիցաբանության աստվածները և Հունական դիցաբանության աստվածները

1.Արամազդ-Զևս

Արամազդը-հայոց հեթանոսական դիցաբանության մեջ բոլոր աստվածների հայրն էր `երկնքի և երկրի արարիչը:Նա կոչվում  էր <<Մեծ  և արի Արամազդ>>,որի գլխավոր սրբավայրը  գտնվում է Անի Կամախում:

Զևսը-Հունական դիցաբանության  մեջ աստվածների հայրն է:Զևսը երկնքի,ամպրոպի,կայծակի աստվածն է:Որը տունը Պանթեոնը գտնվում է Օլիմպոս լեռան վրա :

2.Անահիտ-Արտեմիսի

Անահիտը-Արամազդի դուստրն էր կամ կինը`հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին:Նա մայր աստվածուհին էր :Նա մաքրության,բերքի և  պտղաբերության սրբազան մարմնացումն է:Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ   էրորդություն:

Արտեմիսին-Հունական դիցաբանության մեջ ,որսորդության,պտղաբերության մշտապես երիտասարդ աստվածուհին է: Նաև Լուսնի աստվածուհին է:Արտեմիսին Զևսի դուստրն է:Արտեմիսը եղել է ընտանի և վայրի կենդանիների հովանավորը :

3.Վահագն-Հերակլեսի

Վահագն-Հայոց դիցարանի երրերդ աստվածն էր Վիշապաքախ Վագն:Վահագը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր,որից թագավորները ու զորավարները քաջություն էին խնդրում:Նրա սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում:

Հերակլեսի-Լատիներեն նշանակում է հերկուլես:Նա Զևս աստծո որդին է:Հերակլեսը ներկայացվում է,որպես մարդկության թշնամիների ,բնության,չար ու ահեղ ուժերին դիմակայող  հերոսամարտիկ:Հին հայաստանում Հերակլեսին նույնացվել է պատերազմի ու քաջության աստված Վահագնին:

4.Աստղիկ­­­­­­­­­ – Աֆրոդիտե

ԱստղիկըՎահագնի  Սիրելին էր:Նա հայոց սիրո և ջրի աստվածուհին է,որի պաշտամունքը կապված էր Արուսյակ մոլորակի հետ:Այդ ամուսնուցյան հետևանքով անծրև էր տեղում երկրի վրա,ծաղկեցնում երկիրը,բերք ու բարք տալիս մարդկանց:Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին,տոնը կոչվում էր վարդավառ:

Աֆորդիտեն– Հին հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո ևգեղեցկությաան աստվածուհին: Աֆրոդիտեի պաշտպանուքը տարածված է եղել ոչ միայն Հունաստանում այլև Փոքր Ասիայում:Աֆրոդիտեն  նման է  հայկական Աստղիկ աստվածուհուն:Նրան համարում էին նաև պտղաբերության,հավերժ գարնան և կյանքի դիցուհի:Ուր էլ որ ոտքը դներ Աֆրոդիտեն այնտեղ ծաղիկներ էին բացվում:

 

5.Նանե- Աթենասի

Նանեն-Արամազդի դուստրն է,պատերազմի աստվածուհին:Նանեն սերտ կապ ուներ Անահիտ աստվածուհու հետ:Նրանց տաճարները անգամ իրար մոտ էին կառուցված:

Աթենասը– հին հունական դիցուհի,իմաստության և պատերազմի աստվածուհի:Բացի դրանից պաշտվել է որպես գիտության,արվեստի և արհեստների դիցուհի:Նա հնարեց գութանը և մարդկանց սովորեցրեց լծակներլծելու աշխատանքը:Նա Զևսի դուստրն էր:

 

6.Միհր- Հելիոս

Միհրը – երկնային լույսի և արեգակի աստված էր:Արամազդի մյուս որդին:Միհրին է նվիրված Գառնիի հեթանոսական տաճարը:Միհրի անունից է ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը` մեհյան:

Հելիոս– – արևի աստվածն է հին հունական դիցաբանության մեջ:Նա եղել է նաև կույրերի ամոքիչ և կուրությամբ պատժող աստված:Հելիոսի գլխավոր տաճարատեղին  եղել է Հռոդոս կղզին:Հույները Հելիոսին ներկայացրել են Ապոլլոնի հետ:

Հելիոսին երբեմն պատկերել են Երկիրը խորհրդանշող գունդը ձեռքին:

 

7.Տիր – Ապոլլոնի

Տիրը– Հին հայերի իմաստությունների,ուսման,գիտության աստված էր:Որի պաշտամունքա տեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում գիտություների ուսուցման մեհյան:Այդ գիտությունների մեջ էր մտնում գուշակությունը հատկպես երազների մեկնությունը:Դրա համար էլ Տիր աստվածը կոչվում էր նաև երազահան:

Ապոլլոն-  հունական դիցաբանության մեջ հայտնի է որպես լույսի,բնության պայծառ սկզբնավորման աստված,ինչպես նաև արվեստների հովանավոր և մուսաների առաջնորդ:Ապոլլոնը Արտեմիս աստվածուհու եղբայրն է:Ապոլլոնի պաշտամունքի կենտրոնը համարվում էր Դելփի քաղաքում գտնվող Ապոլլոնի տաճարը:

 

8.Սպանդարամետ – Հադես

Սպանդարամետը – հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր:Սպանդարամետրին նույնացրել են այգիների և գինու հավանավոր հանդիսացող Դիոնիսի կամ Բաքոսի հետ:

Հադեսը – հին հունական դիցաբանության ստորերկյա աշխարհի `դժոխքի աստվածն է:

 

 

9.Ամանոր և Վանատուր

Ամանորը և Վանատուրը հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներ էին:Եթե Ամանորը խորհրդանշում է Նոր տարին ու նրա բերած նոր պտուղները,ապա Վանատուրը նշանակում է օթևան տվող, հյուընկալ:

Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է: