ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ և հայ գրերի գյուտը

 

Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո հայոց լեզվով եկեղեցական գրականության բացակայությունը, առավել ևս Աստվածաշնչի ասորերենով և հունարենով ընթերցումներն անհնարին էին դարձնում ժողովրդի  ծանոթանալու քրիստոնեական վարդապետությանը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում՝ կարճազատ Վարդանի ընտանիքում: Ներսես Մեծի օրոք կրթություն ստանալուց հետո  նա Տարոնից մեկնում է Մեծ Հայքի թագավորության մայրաքաղաք` Վաղարշապատ, և Խոսրով IV-ի արքունիքում զինվորական ծառայություն կատարում:

Փայլուն տիրապետելով մայրենի լեզվին` Մեսրոպ Մաշտոցն արքունիքի միջազգային գրագրություններում կիրառում էր նաև հունարենի,ասորերենի, պարսկերենի իր իմացությունը: Թողնելով ծառայությունը հայոց արքունիքում՝ Մաշտոցը քարոզչական գործունեության նպատակով գնում է  Գողթան գավառը:  Մեսրոպ Մաշտոցը հայերեն բանավոր թարգմանում է Սուրբ Գիրքը:

Մինչ նա Գողթան գավառում էր, Աստվածաշունչը Հայաստանի մյուս գավառների եկեղեցիներում կարդում էին ժողովրդի համար անհասկանալի օտար լեզվով:

Հայ գրերի գյուտը և նշանակությունը: Մեսրոպ Մաշտոցը Գողթն գավառում քարոզչության ժամանակ միտք հղացավ հայոց լեզվի նշանագրերը գտնել և ամենայն ջանասիրությամբ իր անձը նվիրեց այդ մեծ գործին:

Վերադառնալով Այրարատ՝ Մեսրոպ Մաշտոցն իր մտադրության մասին հայտնում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում նրա հավանությունը: IV դարի վերջին գումարվում է եկեղեցական ժողով, որտեղ, ըստ Կորյունի, որոշվում է <<հայ ազգի համար նշանագրեր գտնել>>: Վռամշապուհ արքայի հովանավորությամբ խնդրի լուծմանն անմիջապես ձեռնամուխ են լինում Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը:

 

Վռամշապուհի կարգադրությամբ Մեսրոպ Մաշտոցը, ձեռնարկելով նոր նշանագրեր ստեղծելու գործը, մի խումբ աշակերտներով մեկնում է Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները:

Մեսրոպ Մաշտոցն աշակերտներին երկու խմբի էր բաժանել` մեկին կարգելով ասորական դպրության, իսկ մյուսին` հունական: Վերջապես 405 թ. Ուռհայում (Եդեսիա) Մաշտոցը ստեղծում է հայոց գիրը:

Մեսրոպ Մաշտոցը, գալով Սամոսատ քաղաքը, գտնում է հունարեն գրչության արվեստի խորագիտակ Հռոփանոսին, որը գեղագրում է Մեսրոպ Մաշտոցի պատրաստած 36 նշանագրերը, որոնցից յուրաքանչյուրին Հայոց աշխարհի մեծ ուսուցիչն անուն էր տվել. <<Այբ, բեն,գիմ, դա… >>: Եղիշեի գնահատմամբ՝ <<Այբն է մայր իմաստութեան…>>:

Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն անվանվեց Աստվածաշունչ, որից հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն էր.<<Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>:

Հայրենիք վերադարձող Մեսրոպ Մաշտոցին Երասխի ափին մեծ հանդիսավորությամբ դիմավորում են Վռամշապուհ արքան, Սահակ Պարթև կաթողիկոսը: Ապա նրանք միասին գալիս են մայրաքաղաք: Մեսրոպ Մաշտոցն անմիջապես ձեռնամուխ է լինում հայերեն այբուբենով մանուկների ուսուցմանը: Մեսրոպ Մաշտոցը՝ հայ դպրության հիմնադիրը, գրել է հոգևոր ճառեր, երգեր, հատկապես շարականներ: Սահակ Պարթևը նույնպես գրել է եկեղեցական կանոններ, թղթեր (նամակներ) ու հոգևոր երգեր:

Դպրոցը: Սբ. Մեսրոպ Մաշտոցը և Սբ. Սահակ Պարթևը կրթական աշխատանքը ծավալեցին նախ Հայաստանի կենտրոնական երկրամասերում` մայրենի լեզվով դպրոցներ հիմնելով: Առաջին վարդապետարանը՝ բարձրագույն դպրոցը, հիմնադրվեց Վաղարշապատում: Այստեղ պատրաստվում էին վարդապետներ՝ ուսուցիչներ,որոնց շարքում էր նաև Մաշտոցի վարքագիր Կորյունը: Այն ժամանակ Սահակ Պարթևը մեծ հոգատարությամբ զբաղվում էր նաև իր թոռան՝ հայոց ապագա սպարապետ Վարդան Մամիկոնյանի կրթությամբ:

Այնուհետև Մեսրոպ Մաշտոցը հայոց դպրոցներ է հիմնում նաև Արցախում  (Ամարասի դպրոցը), Սյունիքում, Գողթան գավառում: Սահակ Պարթևի նամակով Մաշտոցը Վարդանի հետ ներկայանում է բյուզանդական կայսր Թեոդոսիոս II-ին, ստանում է նրա համաձայնությունը Արևմտյան Հայաստանում ևս դպրոցներ բացելու մասին:

Հայոց գրերը հայ ժողովրդի համար դառնում են գոյատևման, ազգային ինքնության, արժեհամակարգի պահպանման հզոր միջոց բոլոր ժամանակներում:

 

Ճառ մարդկային աչքերի մաիսն

Вопросы

  • Что такое стиль модернизм?

СТИЛЬ   МОДЕРНИЗМ – это, прежде всего, все новое и передовое. Он  предполагает использование самых современных разработок в интерьере и архитектуре.

 

  • Что такое модернизм в интерьере?

Модернизм в интерьере – это смелые эксперименты с цветом и формой, игра

сространством.

 

  • Какой потолок в ситиле модернизм ?

Потолок в стиле модернизм: Создается эффект игры с пространством,                    многоуровневость, несимметричность.

 

  • Какая мебель в стиле модернизм ?

Мебель в стиле модернизм: Массового производства. Оригинальные конструкции, часто с контрастным сочетанием фактуры и цвета. В отделке мебели в стиле модернизм используются такие материалы, как стекло, пластик, хромированные и никелированные материалы. Одна из примет стиля – мебель из искусственной кожи.

 

  • Какие шторы на окнах?

Шторы на окна, то либо из необычных тканей и материалов, либо нейтральные, позволяющие сконцентрировать внимание на самом интерьере.

 

 

  • Какие вазы и какой формы в стиле модернизм?

Керамические и стеклянные вазы необычной формы, асимметричные.