<>Եղիշե Չարենց

1.Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:
Արևահամ,ողբանվագ,լացակումած,արնանման,հեզաճկուն,ողբաձայն,արյունաքամ,արնավառ:

 

2.Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Ես ընտրել եմ այս հատվածը,որովհետև մեր հայրենիքն է գովում:Նաև շատ գեղեցիկ հատված է:Ասում է,որ Արարատի նման ճերմակ գագաթ չկա:

 

3.Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

Ջինջ ջրեր – Աղբյուրից բխում է սառնորակ և ջինջ ջրեր:

վարդերի բույր – Ես շատ եմ սիրում վարդերի բույրը:

հեզաճկուն պար – Երեխաները պարում են գեղեցիկ և հեզաճկուն պար:

ճերմակ գագաթ – Հայաստանի բարձրադիր սարերը ունեն ճերմակ գագաթ:

 
4.Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:
Բույրը – հոտ , բուրմունք

Ջինջ – մաքուր

Ողբաձայն – լացակումած

Ճերմակ -սպիտակ

 

5. Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Image-1.jpg

 

Leave a comment